Լեւոն Աղասյանը Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում արծաթե մեդալակիր է դարձել։
Եռացատկորդը ցույց է տվել 16,12 մ արդյունքն ու կանգնել պատվոհարթակի 2-րդ աստիճանին։
«Երկու բավական լավ ցատկ եմ կատարել։ Աստիճանաբար սկսում եմ ինձ նորից մրցունակ զգալ։ Հաջորդ կանգառս Բալկանյան երկրների առաջնությունն է»,- գրել է Աղասյանը։
Նա երկար ժամանակ վնասվածք ուներ ու չէր կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերի։



















