4580 դիտում

ԱՄՆ-ից կրած պարտությունից հետո Հայաստանը ընտրանին նահանջել է


Լուսանկարը` FIDE


Բաթումիում այսօր ավարտվելու է շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:

10-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ցավալի պարտություն է կրել ԱՄՆ-ից՝ 1,5:2,5: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել:

Այժմ հայ շախմատիստները 15 միավորով նահանջել են 7-րդ հորիզոնական: Առաջատարներն ԱՄՆ-ի ու Չինաստանի թիմերն են, որոնք իրենց ակտիվում ունեն 17-ական միավոր: Վերջին տուրում նրանք պայքարելու են միմյանց դեմ:

Հայաստանի հավաքականն ուժերն է չափելու Գերմանիայի թիմի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին