3706 դիտում

Կանանց ընտրանու առաջին պարտությունն Օլիմպիադայում


Լուսանկարը` FIDE


Բաթումիում շարունակվում է շախմատի Համաշխարհային Օլիմպիադան, եւ երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

Կանանց ընտրանին կրել է առաջին պարտությունը, որը կարող է ճակատագրական լինել մրցանակային եռյակում ընդգրկվելու համար: Հայ շախմատիստուհիները 1:3 հաշվով զիջել են Ուկրաինային: Կեսական միավոր վաստակել են միայն Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, իսկ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը պարտություն են կրել:

Այժմ նրանք 13 միավորով նահանջել են 6-րդ հորիզոնական ու առաջատարներին զիջում են 1 միավոր:

Տղամարդկանց ընտրանին 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանի հետ: Բոլոր չորս խաղատախտակների վրա էլ գրանցվել են ոչ-ոքիներ: Հայաստանը 13 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Առաջատարն ԱՄՆ-ն է, որն ունի 15 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին