Ապրիլ 25, 2024
3684 դիտում

Օլիմպիադա. Տղամարդկանց թիմը հաղթել է Բելառուսին


Լուսանկարը` batumi2018.fide.com


Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը Համաշխարհային Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակում:

Երեկ հայ շախմատիստները 3:1 հաշվով առավելության են հասել Բելառուսի նկատմամբ: Հայաստանին հաղթական միավորներ են բերել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքոնյանը ոչ-ոքի են խաղացել:

Հայաստանի ընտրանին 12 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական՝ առաջատարներից հետ մնալով մեկ միավորով: Այսօր հայերը հանդիպելու են Լեհաստանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին