Ապրիլ 23, 2024
4806 դիտում

Հայաստանի կանանց թիմն Օլիմպիադայում հաղթել է Ռուսաստանին


Լուսանկարը` FIDE


Հայաստանի կանանց շախմատի հավաքականը շարունակում է հաջող ելույթներն Օլիմպիադայում, որն ընթանում է Բաթումիում:

6-րդ տուրում Արթուր Չիբուխչյանի սաները 3:1 հաշվով հաղթել են Ռուսաստանի հավաքականին: Հայաստանի ընտրանուց հաղթանակ են տոնել Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել:

Հայաստանի թիմը 11 միավորով ընթանում է 3-րդ տեղում, ԱՄՆ-ն ու Վրաստան-1-ը եւս ունեն նույնքան միավոր եւ ընթանում են 1-ին եւ 2-րդ տեղերում:

Տղամարդկանց հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության է հասել Մակեդոնիայի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ են տարել, իսկ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղացել:

Հայաստանը 10 միավորով 7-րդ տեղում է եւ առաջատարներից հետ է երկու միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին