Ապրիլ 24, 2024
7436 դիտում

Հայաստանի կանանց թիմը շարունակում է վստահ մասնակցել Օլիմպիադային


Լուսանկարը` chess.am


Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային Օլիմպիադայում շարունակում է հիանալի արդյունավետություն ցույց տալ:

Կին շախմատիստները 4-րդ հաղթանակն են տարել: Այս անգամ նրանք 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Իտալիայի ընտրանու նկատմամբ:

1-ին ու 2-րդ խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթել են Օլգա Զիմինային ու Ելենա Սեդինային: Աննա Սարգսյանը զիջել է Դեսիրե Դի Բենեդետտոյին, իսկ Մարիա Կուրսովան՝ ոչ-ոքի խաղացել Մարիա Բրունելլոյի հետ:

Կանանց հավաքականը վաստակել է 8 միավոր ու 5-րդն է: Այսօր կայանալիք 5-րդ տուրում այն մրցելու է առաջատար Չինաստանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին