Ապրիլ 26, 2024
7560 դիտում

Օլիմպիադայում այսօր կկայանա Հայաստան-Ադրբեջան դիմակայությունը


Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթանակներ տոնել Համաշխարհային Օլիմպիադայում, որն ընթանում է Բաթումիում:

4-րդ տուրում Արշակ Պետրոսյանի սաները կարողացել են առավելության հասնել Հունաստանի նկատմամբ՝ 3:1: Հաղթանակներ են տարել Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել:

Հայաստանի թիմը մի շարք հավաքականների հետ վաստակել է թիմային 8 միավոր: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցելու է Ադրբեջանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին