Ապրիլ 25, 2024
5350 դիտում

Օլիմպիադա. Կանանց ընտրանին ընթանում է 2-րդ տեղում


Լուսանկարը` FIDE


Բաթումիում երեկ կայացել են շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Հունաստանի ընտրանուն ու հաղթել 3,5:0,5 հաշվով: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն իր հանդիպումն ավարտել է ոչ-ոքի:

Հայ շախմատիստուհիները մի շարք թիմերի հետ վաստակել են 6 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով ընթանում են 2-րդ տեղում: Առաջատարը Չինաստանի ընտրանին է: Այսօր Հայաստանի կանանց թիմն ուժերն է չափելու Իտալիայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին