Նոյեմբեր 15, 2024
5259 դիտում

Լեւոն Արոնյանն այսօր կմեկնարկի Champions Showdown մրցաշարում


Լուսանկարը` Grand Chess Tour


Այսօր Սենթ Լուիսում մեկնարկելու է Champions Showdown մրցաշարը, որին մասնակցելու են 10 շախմատիստներ:

Վեց պարտիան լինելու է արագ շախմատից, իսկ 14-ը՝ բլից: Այսօր կայանալու են 2-ական արագ ու բլից պարտիաներ:

Առաջին տուրում Լեւոն Արոնյանն ուժերն է չափելու Լեինիեր Դոմինգեսի (Կուբա) հետ: Կկայանան նաեւ հետեւյալ պարտիաները՝ Գարի Կասպարով-Վեսելին Թոփալով, Հիկարու Նակամուրա-Պյոտոր Սվիդլեր, Ուեսլի Սո-Անիշ Գիրի եւ Սեմ Շենքլանդ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին