Ապրիլ 27, 2024
6737 դիտում

Արոնյանի հրաշալի վերջին տուրն ու Սինքֆիլդում նրա հաղթանակը


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում ավարտվել է Սինքֆիլդի գավաթն ու առաջին անգամ հաղթող են ճանաչվել միանգամից երեք շախմատիստ:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը հիանալի հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, իսկ ահա Մագնուս Կարսլենը՝ Հիկարու Նակամուրայի: Ֆաբիանո Կարուանան միավորները կիսել է Ուեսլի Սոյի հետ:

 

Այս երեք շախմատիստն էլ վաստակել են 5,5-ական միավոր: Համաձայն կանոնադրության՝ հաղթողը պետք է հայտնի դառնար թայ-բրեյքում, սակայն այն դեպքում, երբ հավասար միավորներ ունեն երկու շախմատիստ: Որոշել են հաշվել լրացուցիչ ցուցանիշները, սակայն պարզվել են, որ դրանք երեքի մոտ էլ հավասար են:

 

Ի վերջո, կազմակերպիչները որոշել են հաղթող համարել Արոնյանին, Կարլսենին ու Կարուանային: Նման դեմք մրցաշարի պատմության մեջ առաջին անգամն է գրանցվել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին