9841 դիտում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեն Ասրյանի հուշամրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել: Մինչ այդ Ջերմուկում մրցաշարի մասնակիցներն անցկացրել են 8-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարում առայժմ հավասարություն է, սակայն  արդեն 3 շախմատիստներ հավասար՝ 6-ական միավոր ունեն: Նրանք են հնդիկ Սեթուրամանն ու Սասիկիրան Կրիշնանը, եւ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը սեւ խաղաքարերով հաղթել է բելառուս Կիրիլ Ստուպակին ու պայքարում է մրցաշարի հաղթողի կոչման համար: Վերջին տուրում նրա մրցակիցը Հրանտ Մելքումյանն է լինելու, որը 5,5 միավոր ունի:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալու է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին