Ապրիլ 24, 2024
8007 դիտում

Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները Մելքումյանն ու Սեթուրամանն են


Լուսանկարը` dohachess2016


Ջերմուկում շարունակվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում արդեն կայացել է 6 տուր:

2 շախմատիստներ՝ հնդիկ Սեթուրամանն ու Հրանտ Մելքումյանը 5-ական միավոր են վաստակել ու կիսում են առաջատարությունը:

Սեթուրամանն ուժեղ է եղել Ռինատ Ջումաբաեւից (Ղազախստան), Մելքումյանն էլ առավելության է հասել Զավեն Անդրիասյանի նկատմամբ:

6 շախմատիստներ 4,5-ական միավոր ունեն ու կիսում են 3-8-րդ տեղերը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալու է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին