Ապրիլ 24, 2024
8391 դիտում

Արոնյանը Grand Chess Tour-ի Փարիզի մրցաշարի առաջատարներից է


Լուսանկարը` Grand Chess Tour


Փարիզում մեկնարկել է Grand Chess Tour-ի հերթական փուլերից մեկը: Երեկ շախմատիստները խաղացել են արագ շախմատի երեք պարտիա:

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը նախ առավելության է հասել Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) նկատմամբ, ապա ոչ-ոքիներ արել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:

Այժմ Արոնյանն Անանդի եւ Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ վաստակել է 4 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը մրցաշարի առաջատարն է:

Այսօր կայանալու են արագ շախմատի վերջին երեք պարտիաները: Դրանից հետո շախմատիստները պայքարելու են կայծակնային շախմատում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին