Ապրիլ 20, 2024
8423 դիտում

Լեւոն Արոնյանը Լյովենի արագ շախմատի մրցաշարում 2-րդն է


Լուսանկարը` grandchesstour.org


Grand Chess Tour-ի այս տարվա առաջին փուլը մեկնարկել է Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարով:

Մեկնարկային օրը կայացել է 3 տուր: Լեւոն Արոնյանը ոչ-ոքիներ է գրանցել  Ալեքսանդր Գրիշչուկի ու Վիշվանաթան Անանդի հետ պարտիաներում ու հաղթել Հիկարու Նակամուրային: Նա վաստակել է 4 միավոր ու 2-րդ տեղում է ընթանում:

Առաջատարը Ուեսլի Սոն է, նա 5 միավոր ունի իր հաշվին գրանցած: 4 միավորով 3-րդն է Սերգեյ Կարյակինը:

Մասնակիցներն անցկացնելու են արագ շախմատի եւս 6 տուր: Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-16-ը՝ կայծակնային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին