«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում, որը տեղի է ունենում ռուսական Կիրիշի քաղաքում, երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Այս անգամ եւս Հայաստանի ներկայացուցիչները միավորները կիսել են մրցակիցների հետ:
Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Վոլոդար Մուրզինի (Ռուսաստան), Շանթ Սարգսյանը՝ Սերգեյ Լովանովի (Ռուսաստան), իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Արսենի Նեստրովի (Ռուսաստան) հետ:
Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 5,5-ական միավոր եւ ընթանում են 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում: Առաջատարը Կիրիլ Շեւչենկոն (Ուկրաինա) է, որն ունի նույնքան միավոր: Ղարիբյանն իր ակտիվում ունի 4 միավոր:




















