Ապրիլ 19, 2024
5605 դիտում

«Աշխարհի պատանի աստղերի» առաջատարները հայերն են


Լուսանկարը` somovsmemorial.ru


Կիրիշիում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի առաջին տեղը կիսում են Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը:

Երկու շախմատիստն էլ ունեն 4-ական միավոր, սակայն Հակոբյանը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մամիկոն Ղարիբյանը 3 միավորով 5-րդ տեղում է:

Երեկ մրցաշարում հանգստյան օր է եղել, իսկ այսօր կայանալու են 6-րդ տուրի պարտիաները:

Հակոբյանն ու Սարգսյանը մրցելու են միմյանց հետ, իսկ Ղարիբյանի մրցակիցը լիենլու է Կիրիլ Շեւչենկոն (Ուկրաինա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին