3885 դիտում

Այսօր կայանալու է հավակնորդների մրցաշարի վճռորոշ տուրը


Լուսանկարը` World Chess


Հավակնորդների մրցաշարի վերջին տուրից առաջ երեք հոգի պայքարում է առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար:

Երեկ Լեւոն Արոնյանին հաղթելուց հետո Ֆաբիանո Կարուանան 8 միավորով կրկին դարձել է մրցաշարի առաջատարը:

Նրան կեսական միավոր զիջում են Շահրիար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը:

Այսօր վճռորոշ պարտիաներում Կարուանան հանդիպելու է Ալեքսանդր Գրիշչուկին, Մամեդյարովը՝ Վլադիմիր Կրամնիկին, իսկ Կարյակինը՝ Դին Լիժենին:

Մեր ընտրանին