3436 դիտում

Հավակնորդների մրցաշարի առաջատարը շարունակում է լինել Կարուանան


Լուսանկարը` World Chess


Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում միայն մեկ պարտիայում է գրանցվել արդյունավետ հաշիվ:

Ալեքսանդր Գրիշչուկն առավելության է հասել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Դին Լիժեն-Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո-Ֆաբիանո Կարուանա, Շահրիար Մամեդյարով-Սերգեյ Կարյակին հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքիներով:

5,5 միավորով Կարուանան շարունակում է գլխավորել աղյուսակը, Արոնյանը 3 միավորով վերջին տեղում է: Այսօր հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով հանդիպելու է Մամեդյարովին:

Մեր ընտրանին