4400 դիտում

Կրամնիկ. Արոնյանի հետ պարտիայում ցանկանում էի տպավորիչ հաղթել


Լուսանկարը` worldchess.com

Լուսանկարը` worldchess.com

Լուսանկարը` worldchess.com

Լուսանկարը` worldchess.com


Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրից հետո առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է, որը երեկ առավելության է հասել Լեւոն Արոնյանի նկատմամբ:

Ռուս շախմատիստն իր ակտիվում 2,5 միավոր ունի, Արոնյանը 1-ով 6-րդն է:

«Ցանկանում էի տպավորիչ ավարտ գրանցել, մյուս կողմից էլ վախենում էի սխալվել ու հիմար իրավիճակում հայտնվել, քանի որ ավելի հեշտ եղանակով էլ կարող էի հաղթել»,- հանդիպումից հետո ասել է Կրամնիկը:

2-ական միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան ու Շահրիար Մամեդյարովը:

Այսօր շախմատիստները հանգստանում են, իսկ մարտի 14-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանն ուժերն է չափելու Սերգեյ Կարյակինի հետ, որը նույնպես 1 միավոր ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին