Լեւոն Արոնյանը 2-րդ անգամ նվաճեց շախմատի Աշխարհի Գավաթը: 12 տարի անց նա կրկնեց 2005-ի հաջողությունը:
Թբիլիսիում Արոնյանի ու չինացի Դին Լիժենի միջեւ կայացած դասական շախմատի պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Հաղթողի կոչումը որոշվեց թայ-բրեյքում:
Առաջին պարտիայում սպիտակներով հանդես եկող Արոնյանը կարողացավ հրաշալի հանդես գալ ու հաղթանակ տանել: Երկրորդում հայ շախմատիստը չեզոքացրեց Լիժենի առավելությունը, հավասարեցրեց խաղը, ապա նաեւ գեղեցիկ հակագրոհով առավելության հասավ նրա նկատմամբ:
Դանիել Քոուդեր (ՀԱՀ), Հոու Յիֆան (Չինաստան), Մաքսիմ Մատլակով (Ռուսաստան), Դանիիլ Դուբով (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) ու Դին Լիժեն: Երկարատեւ, ծանր ու համառ պայքարից հետո Աշխարհի գավաթը վերջապես ուղեւորվում է Հայաստան:
Շախմատիստն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց սեպտեմբերի 30-ին նշանակված հարսանիքի նախօրեին:
Խոշոր դրամական պարգեւից բացի նա նաեւ իրավունք ստացավ հանդես գալ հավակնորդների մրցաշարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: