Սենթ-Լուիսում ընթացող արագ ու բլից շախմատի մրցաշարում առաջատարը Լեւոն Արոնյանն է:
Երեք խաղային օրերի արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 12 միավոր ու 1 միավորով գերազանցում է Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային:
Արոնյանը հաղթանակներ է տարել Սերգեյ Կարյակինի եւ Լենիեր Դոմինգեսի նկատմամբ, ոչ-ոքի խաղացել Նակամուրայի հետ:
«Ամեն ինչ բավականին հետաքրքիր է դասավորվում, տեսնենք այսօր ինչ կլինի: Երբ մի քանի նման երկար մրցաշարերում ես խաղում, պետք է հաճույք ստանաս: Դեռեւս ինձ մոտ ստացվում է դա համատեղել լավ արդյունքի հետ»,- խոստովանել է Արոնյանը:




















