Իսպանական Բադալոնայում ավարտվել է Միկել Կաստելլայի հուշամրցաշարը, որը հաջող է դասավորվել Հայաստանի ներկայացուցիչների համար:
Վերջին տուրում Կարեն Գրիգոսրայնը հաղթել է Ֆերնանդես Ֆերնանդոյին (Պերու), իսկ Տիգրան Պետրոսյանն ուժեղ է եղել Մարիա Պերպինիայից (Իսպանիա):
Նրանք երկուսն էլ 9 հնարավորից վաստակել են 7,5 միավոր ու կիսել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:





















