Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթողը 17-ամյա Հայկ Մարտիրոսյանն է:
Նա 9 տուրերում վաստակել է 7 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել:
Վերջին տուրում Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Հրանտ Մելքումյանի հետ: 2-3-րդ տեղերը կրկին 7 միավորով զբաղեցրել են Տիգրան Քոթանջյանն ու Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս):
Հուշամրցաշարին այս տարի տարբեր երկրների 90 շախմատիստներ են մասնակցել:




















