Բաստիայում ընթացող Corsican Circuit շախմատային մրցաշարի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանը հաղթանակ է տոնել:
Նա սպիտակ խաղաքարերով ուժերն է չափել Վիկտոր Միխալեվսկու (Իսրայել) հետ ու կարողացել է առավելության հասնել վերջինիս նկատմամբ:
Հայ գրոսյամստերը վաստակել է 3,5 միավոր եւ Անտոն Կորոբովի (Ուկրաինա) հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Նրանք առաջատար ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյից հետ են 0,5 միավորով:
Corsican Circuit-ի հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցնողները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկաղվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգիր: Այստեղ նրանց կմիանան Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը եւ Հոու Յիֆանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: