Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»:
Նրա տրանսֆերի համար սերբական ակումբը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին 1,7 մլն եվրո է վճարել: Տիկնիզյանի աշխատավարձը տարեկան կազմելու է 700 հազ. եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է 3 տարով:
«Տպավորություններս շատ դրական են, մեծ ակումբում եմ հայտնվել, որը հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում: Գիտակցում եմ պատասխանատվությունը, որը դրված է ինձ վրա: Հույս ունեմ՝ կօգնեմ թիմին: Սա իմ առաջին օրն է, բայց արդեն ծանոթացել եմ թիմակիցներիս ու մարզչական շտաբի հետ: «Ցրվենա Զվեզդա»-ի հետ նպատակը Չեմպիոնների Լիգայում հաջող հանդես գալն է»,- խոստովանել է 26-ամյա պաշտպանը:
«Ցրվենա Զվեզդա»-ն այս տարվա Սերբիայի չեմպիոնն ու Գավաթակիրն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: