Դեկտեմբեր 28, 2024
exclusive
9918 դիտում

Հայաստանի շախմատի հավաքականը չի մասնակցի Բաքվի Օլիմպիադային


Լուսանկարը` susanpolgar.blogspot.com


Սեպտեմբերի 1-ին Բաքվում մեկնարկելու է շախմատի 42-րդ համաշխարհային Օլիմպիադան:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասել է, որ մեր երկրի պատվիրակությունը չի մասնակցի այդ միջոցառմանը:

«Մենք զրուցել ենք շախմատիստների հետ ու որոշում ենք ընդունել, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքու ու ելույթ չի ունենա Օլիմպիադայում»,- ասել է Լպուտյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեք անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն՝ 2006, 2008 եւ 2012 թվականներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին