Նոյեմբեր 30, 2024
4542 դիտում

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձրացել է 4-րդ հորիզոնական


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` moscow2016.fide


ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն 100 շախմատիստների վարկանշային աղյուսակը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը բարձրացել է միանգամից 3 հորիզոնականով: Այժմ նա 2792 միավորով 4-րդ տեղն է զբաղեցնում:

Հայաստանի ներկայացուցիչներից աղյուսակում են եւս 3-ը: Գաբրիել Սարգսյանը նահանջել է 59-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 65-ը, իսկ Սերգեյ Մովսիսյանը մնացել է 89-րդ տեղում:
 
Վարկանշային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը 2855 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ու Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին