Օգոստոս 12, 2025
exclusive
2926 դիտում

Արշակ Պետրոսյանը շախմատային 2015-ը հաջողված է համարում


Լուսանկարը` Photolure


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը 2015 թվականը հաջող տարի է համարում:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանն ասել է, որ ինքն ընդհանուր առմամբ գոհ է Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում իր սաների ցույց տված խաղերից:

«Ցավոք, այս անգամ ոսկե մեդալակիր չդարձանք: Այնպես է ստացվել, որ մենք միշտ առաջին տեղն ենք գրավել, ու բոլոր հայերը մեզանից միայն ոսկի են սպասում: Բայց Աշխարհի առաջնության բրոնզե ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները եւս բարձր կարգ ունեն»,- ասել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ շատ թիմեր նույն տարում չեն կարողանում երկու մրցաշարերում էլ լավագույն եռյակում ընդգրկվել, իսկ Հայաստանի հավաքականին դա հաջողվել է: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին