Սեպտեմբեր 09, 2025
2887 դիտում

Մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է London Chess Classic-ը


Լուսանկարը` grandchesstour.com


Մեկօրյա հանգստից հետո Լոնդոնում վերսկսվել է շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստերներ:

London Chess Classic-ի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային ու կրկին ոչ-ոքի խաղացել:

Այժմ նա ունի 3 միավոր ու կես քայլով է հետ մնում Մաքսիմ Վաշյե-Լագրավից (Ֆրանսիա), Անիշ Գիրիից (Հոլանդիա), Նակամուրայից ու Ալեքսանդր Գրիշչուկից (Ռուսաստան):

Այսօր Լեւոն Արոնյանի մրցակիցն է լինելու Վեսելին Թոփալովը (Բուլղարիա):

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին՝ երրորդ փուլն է: Առաջին մրցաշարը կայացել էր նորվեգական Ստավանգերում, որի հաղթողի կոչումը նվաճել էր Թոփալովը: 2-րդ մրցաշարում՝ ԱՄՆ-ի Սենթ-Լուիսում տեղի ունեցած Սքինվիլդի գավաթում, առաջին տեղը զբաղեցրել էր Արոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին