Ապրիլ 28, 2025
exclusive
8558 դիտում

Տղամարդկանց շախմատի հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնություն


Լուսանկարը` Photolure


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը մեկնել է Ռեյկյավիկ, որտեղ նոյմբերի 12-22-ը մասնակցելու է Եվրոպայի թիմային առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թիմը պատրաստվել է Ծաղկաձորում:

«Տղաները լավ վիճակում են գտնվում, ինչպես միշտ թիմում հիանալի մթնոլորտ է: Աշխատել ենք ինչպես շախմատային, այնպես էլ սպորտային պատրաստվածության վրա: Հուսանք, կկարողանանք լավ մասնակցել եւ ուրախացնել մեր ժողովրդին»,- ասել է Պետրոսյանը:

Հայաստանի հավաքականն ըստ գործակցի ԵԱ-ում 6-րդն է, սակայն Պետրոսյանը հավատում է, որ կկարողանան լավացնել իրենց դիրքերը:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին