Մայիս 10, 2025
6557 դիտում

Լեւոն Արոնյանը օգոստոսի 22-ից մասնակցելու է Սինքվիլդի Գավաթին


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Photolure


Լեւոն Արոնյանը օգոստոսի 22-ից սեպտեմբերի 3-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցելու է Սինքվիլդի Գավաթի խաղարկությանը:

Գերմրցաշարին այս տարի մասնակցելու են 8 ուժեղագույն գրոսմայստերներ:

Հաղթողի կոչման համար պայքարելու են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար ու Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Հիկարու  Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):

Նախորդ տարի մրցաշարի հաղթողի կոչումը ժամանակից շուտ նվաճել է Ֆաբիանո Կարուանան:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին