Երուսաղեմում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չի կարողացել տեղ գտնել լավագույն եռյակում: Ամենաբարձր տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, նա 7,5 միավորով ելույթն ավարտել է 18-րդ տեղում:
7 միավոր է վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 6,5՝ Վլադիմիր Հակոբյանը:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Նայերը, որը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: