ԵՎՐՈ-2028-ի կազմակերպիչ ոչ բոլոր երկրներն են իրավունք ստանալու առանց ուղեգրեր նվաճելու մասնակցել մրցաշարի եզրափակիչ փուլին:
Այդ մասին հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի հրապարակած որակավորման համակարգից: Կազմակերպիչ երկրներ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսն ու Իռլանդիան եւս ստիպված կլինեն մասնակցել որակավորման փուլին:
Նոր կանոնակարգի համաձայն՝ հավաքականները կբաժանվեն 4-5 թիմերից բաղկացած 12 խմբերի: Միանգամից ուղեգրեր կնվաճեն խմբերի հաղթողներն եւ 2-րդ տեղը զբաղեցրած 8 լավագույն թիմերը:
ՈւԵՖԱ-ն լրացուցիչ եւս 2 տեղ էլ տրամադրելու է այն կազմակերպիչ երկրներին, որոնք չեն կարողանա ուղեգրեր ապահովել: Մնացած ուղեգրերն անցումային խաղերում միմյանց միջեւ կխաղարկեն խմբում 2-րդ տեղերը զբաղեցրած մյուս ընտրանիներն ու Ազգերի Լիգայի 2026-2027 մրցաշրջանի խմբերի լավագույն հաղթողները, որոնք ուղեգրեր չեն նվաճել:
Կազմակերպիչ երկրները ԵՎՐՈ-ի ուղեգրեր չեն նվաճել նաեւ 2020 թվականին: Այն ժամանակ մրցաշարն անցկացվել էր 11 երկրում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: