Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան եւ միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստան:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2029 թվականին Հայաստանում անցկացնել հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն ու այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ նրանք քննարկել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացումն ու հատուկ ուշադրություն դարձրել երիտասարդական ծրագրերին:
Էնրիկո Դելա Կասան պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: