Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ ու հայտնել, որ ոչ մի կապ չունի համացանցում հայտնված այն կայքերի հետ, որոնք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսեր են վաճառում:
«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել: Բոլոր կայքերում՝ մասնավորապես, ticket-am.com կայքում վաճառվող տոմսերը կեղծ են։ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաեւ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում եւ սոցիալական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում:
Խնդրում ենք բոլորին զգուշանալ անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Պորտուգալիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին մրցելու է սեպտեմբերի 6-ին ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: