Դեկտեմբեր 15, 2025
191 դիտում

«Հաջողությունը նրանց համար է, ովքեր հավատում են»․ «Տոտենհեմ»-ը ԵԼ-ի հաղթողն է


Լուսանկարը` Tottenham Hotspur


Եվրոպայի լիգայի եզրափակիչն անգլիական է եղել, քանի որ միմյանց դեմ մրցել են Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտենհեմ»-ը եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։

Բիլբաոյում կայացած հանդիպման միակ գոլը գրանցվել է 42-րդ րոպեին, լոնդոնյան թիմից աչքի է ընկել Բերենան Ջոնսոնը։ Այս մրցաշրջանում սա եղել է «Տոտենհեմ»-ի 4-րդ հաղթանակը ՄՅՈւ-ի նկատմամբ։

ԵԼ գավաթը «Տոտենհեմ»-ի առաջին մրցանակն է 2008 թվականից հետո, երբ նրանք անգլիական լիգայի գավաթում հաղթել էին «Չելսի»-ին։

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խաղից հետո խոստովանել է, որ դժվար է բառերով նկարագրել զգացածը։

«Հպարտանում եմ տղաներով։ Ինչպես մի անգամ ասել է Ավստրալիայի վարչապետը, հաջողությունը նրանց համար է, ովքեր մինչեւ վերջ հավատում են։ Մեր թիմում հավաքվել են ֆուտբոլիստներ, ովքեր երբեք չեն կասկածել հաջողությանը։ Գիտեմ, թե ինչ է սա նշանակում մեր ակումբի համար»,-ասել է մարզիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին