UFC վարկածով նախկին չեմպիոն Լիոտո Մաչիդան (Բրազիլիա) հայ մարզիկ Գեղարդ Մուսասիին հաղթելուց հետո ասել է, որ մենամարտը տեխնիկապես հարուստ է եղել:
«Մուսասին շատ գոտիներ է նվաճել, ու ես գիտեի, որ մենամարտը հեշտ չի լինելու: Շատերը նրան թերագնահատում էին՝ կարծելով, որ ես հեշտ հաղթանակի եմ հասնելու: Բայց ես հավատացած էի, որ Գեղարդի հետ դժվար է լինելու»,- Մաչիդայի խոսքերը մեջբերում է allboxing.ru-ն:
Մենամարտը կայացել էր փետրվարի 15-ին Բրազիլիայում, ու Մուսասին մրցավարների որոշմամբ զիջել էր 50:45, 50:45, 49:46 հաշվով:
«Չկարողացա նոկաուտի ենթարկել մրցակցիս, սակայն ողջ հանդիպման ընթացքում առավելությունն իմ կողմն էր, իսկ դա շատ կարեւոր է»,- եզրափակել է բրազիլացի մարզիկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: