Հունիս 30, 2025
131 դիտում

Հայաստանի բռնցքամարտի ընտրանին Աբաշիձեի մրցաշարում 12 մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Բաթումիում ավարտվել է Իրակլի Աբաշիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 10 երկրի մարզիկներ։

Հայաստանի հավաքականը նվաճե է 5 ոսկե, 3 արծաթև եւ 4 բրոնզե մեդալ, հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) եւ Նարեկ Մանասյանը (90 կգ)։ 

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը եւ Դավիթ Սիմոնյանը գրավել են երկրորդ, իսկ Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը եւ Համլետ Հարությունյանը՝ երրորդ տեղերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին