Հունիս 20, 2025
139 դիտում

Հովհաննես Բաչկովը հուլիսի 2-ին Ստամբուլում մենամարտ է ունենալու


Լուսանկարը` անձնական արխիվից


Հովհաննես Բաչկովը հուլիսի 2-ին Ստամբուլում իր հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում:


Նրա մրցակին է լինելու 33-ամյա ուզբեկ Ժողժախոն Էրգաշեւը: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում 27 մենամարտ է անցկացրել ու 25 հաղթանակ տարել:

32-ամյա Բաչկովի համար 8-րդ դիմակայությունն է լինելու, նախորդ 7-ում նա հաղթանակ է տարել: Բռնցքամարտիկը վերջին անգամ մենամարտ է ունեցել մարտի 15-ին ու հաղթել վենեսուելացի Խոսե Ռիվաս Բաստարդոյին: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին