Հունիս 01, 2025
195 դիտում

Երեւանում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը 6 ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` theview.photo


«Միկա» մարզահամալիրում կայացած Երեւանի քաղաքապետի գավաթում հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե եւ 10 բրոնզե մեդալներ են նվաճել։

Մրցաշարի հաղթողներ են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Մյուս չեմպիոնները ներկայացրել են Ռուսաստանը եւ Իսրայելը։ Մրցաշարին մասնակցել են նաեւ բռնցքամարտիկներ Կիպրոսից, Ղազախստանից, Վրաստանից, Իրանից, Իրաքից, Պաղեստինից եւ Մոլդովայից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին