Այսօր «Միկա» մարզահամալիրում մեկնարկելու է բռնցքամարտի միջազգային մրցաշար։
«Երեւանի քաղաքապետի գավաթն» առաջին անգամ է ներառվել բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի պաշտոնական մրցաշարային օրացույցում։
Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի եւ Մոլդովայի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու է ավելի քան 30 բռնցքամարտիկով, հայտնում են Հայաստանի ֆեդերացիայից:




















