Բռնցքամարտը կմնա 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ մրցումները կանցկանցի World Boxing-ը։
Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում ընթացող 144-րդ նստաշրջանի ընթացքում այսօր նման որոշում է կայացրել Միջազգային Օլիմպիական կոմիտեն։ Բոլոր անդամները տվել են իրենց համաձայնությունը։ Օլիմպիական խաղերը Լոս Անջելեսում կայանալու են հուլիսի 14-30-ը։
ՄՕԿ-ի նստաշրջանի ընթացքում նաեւ հայտնի է դառնալու ՄՕԿ-ի նոր նախագահի անունը, թեկնածուները 7-ն են։
2023-ի հունիսին ՄՕԿ-ը ձայների մեծամասնությամբ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (IBA) հեռացրել էր իր կազմից: Փարիզի խաղերում բռնցքամարտի մրցումները կայացան ՄՕԿ-ի հատուկ աշխատանքային խմբի հսկողության տակ:
IBA-ի կազմից դուրս եկած 84 ֆեդերացիաներն որպես այլընտրանք հիմնել են World Boxing-ը, որին ՄՕԿ-ի գործկոմն այս փետրվարին ժամանակավոր ճանաչել է: Հայաստանը դեռ շարունակում է IBA-ի անդամ լինել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: