Միջազգային Oլիմպիական կոմիտեի գործկոմն առաջարկել է բռնցքամարտը ներառել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք խաղերի ծրագրում: Այս մասին հայտնել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Վերջնական որոշումը հայտնի կդառնա ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա մարտի 19-21-ը Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում։
2023-ի հունիսին ՄՕԿ-ը ձայների մեծամասնությամբ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (IBA) հեռացրել էր իր կազմից: Փարիզի խաղերում բռնցքամարտի մրցումները կայացան ՄՕԿ-ի հատուկ աշխատանքային խմբի հսկողության տակ:
IBA-ի կազմից դուրս եկած 84 ֆեդերացիաներն որպես այլընտրանք հիմնել են World Boxing-ը, որին ՄՕԿ-ի գործկոմն այս փետրվարին ժամանակավոր ճանաչել է: Հայաստանը դեռ շարունակում է IBA-ի անդամ լինել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: