Սերբիայի Նիշ քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները պարտություն են կրել։
Երեկ առաջին մենամարտերն են անցկացրել Անուշ Գրիգորյանը (50 կգ) եւ Սոնա Հարությունյանը (63 կգ)։ Նրանք երկուսն էլ զիջել են մրցակիցներին ու լքել պայքարը։ Պարտություն է կրել նաեւ Էլիդա Քոչարյանը (60 կգ)։ Նա Վազգեն Բադալյանի թիմի միակ ներկայացուցիչն է, որ ԱԱ-ում երկու մենամարտ է անցկացրել ու մեկում հաղթել։
Ավելի վաղ առաջնությունը լքել էր Եկատերինա Սիչեւան (54 կգ), կրկին մեկնարկային մենամարտում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: