Ապրիլ 19, 2025
409 դիտում

Էլիդա Քոչարյանն ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` IBA


Սերբական Նիշ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել միայն Էլիդա Քոչարյանը։ Մինչեւ 60 կգ քաշային կարգում նա հանդիպել է ռումինացի Կաուդյա Նեչիդային եւ առավելություն ունեցել բոլոր ռաունդներում՝ 2-րդում նույնիսկ նոքդաունի ենթարկելով մրցակցին։ Քոչարյանը հաղթել է 5։0 հաշվով ու շարունակում է պայքարն ԱԱ-ում։



Այսօր Վազգեն Բադալյանի սաներից ռինգ է դուրս գալու Եկատերինա Սիչեւան (54 կգ)։ Նրա մրցակիցը լինելու է Զեյնաբ Ռահիմովան (Ադրբեջան)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին