Ապրիլ 19, 2025
exclusive
691 դիտում

Հայաստանի կանանց հավաքականն ԱԱ-ին կմասնակցի 4 բռնցքամարտիկով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 8-16-ը Սերբիայի Նիշ քաղաքում կայանալիք բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից:

Mediamax Sport-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը նշել է, որ ԱԱ-ում ելույթ են ունենալու Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ):

Փետրվարի 22-28-ը թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարտի 1-ից բռնցքամարտիկները մրցաշարին կշարունակեն պատրաստվել Բուլղարիայում, որտեղ հավաքականին կմիանա նաեւ Մոսկվայում մարզվող Սիչեւան:

«Աղջիկները լավ մարզավիճակում են գտնվում, հատկապես՝ Անուշ Գրիգորյանը։ Թիմից ակնկալիքները մեծ են, դեռ ժամանակ ունենք առավելագույնն անելու համար, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»,- ավելացրել է մասնագետը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Միլենա Մելքումյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին