Այսօր Երեւանում ավարտվել են Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց առաջնությունները:
Առաջինը հաղթողներին որոշել են կանայք: Լավագույնների կոչմանն արժանացել են Արեւիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) եւ Անահիտ Միքայելյանը (70 կգ):
Այս տարվա սկզբից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Վազգեն Բադալյանը Mediamax Sport-ի հետ զրույցում նշել է, որ առաջնության մասնակցությունից ազատել են մի քանի առաջատարների, որոնք դեռ ապաքինվում են վնասվածքներից: Մրցաշարը բաց են թողել Անուշ Գրիգորյանը, Էլիդա Քոչարյանը եւ Սոնա Հարությունյանը:
«Առաջնությունից ստացած տպավորությունն այդքան էլ բարձր չէր, բայց երիտասարդ աղջիկներ կան, որոնք աճելու ու հետագայում մեծահասակների պայքարում ամրապնդվելու հնարավորություն ունեն: Այս տարի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը Երեւանում է կայանալու, պետք է լավ պատրաստվենք, առաջիկայում հավաքներ կունենանք եւ մարզավիճակ կհավաքենք»,- նշել է մարզիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: