Դեկտեմբեր 27, 2024
445 դիտում

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել Մ-23 տ. ԵԱ-ի հաղթող


Լուսանկարը` IBA


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 2 ոսկե ու 3 արծաթե մեդալ է նվաճել:

Տղամարդկանց հավաքականի կազմում եզրափակիչ էր անցել 4 բռնցքամարտիկ, որոնցից հաղթել է միայն Ռուդոլֆ Գարբոյանը: Նա մինչեւ 51 կգ քաշային կարգի որոշիչ մենամարտում ուժեղ է եղել ադրբեջանցի Նիյատ Հուսեյնովից:

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ): Արծաթե մեդալներ նվաճել են Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Հարություն Հակոբկոխյանը (57 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին