Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց առաջնության եզրափակիչներն այս տարի բավական տպավորիչ ստացվեցին։
«Դինամո» մարզադահլիճում քիչ առաջ ավարտվեցին մենամարտերը, որոնք դիտարժան ու նաեւ պայքարով լի էին։ Երեք հանդիպում ավարտվեց ժամանակից շուտ, իսկ գերծանր քաշային կարգի դիմակայությունը չկայացավ բռնցքամարտիկներից մեկի թիմի կողմից հրաժարվելու պատճառով։
Ամեն դեպքում, եղան ֆավորիտ համարվող մարզիկների պարտություններ, երիտասարդ հաղթողներ, ինչպես նաեւ արդեն երկար տարիներ հավաքականի կազմում ամրապնդված բռնցքամարտիկների սպասված չեմպիոնություններ։
Հայաստանի այս տարվա չեմպիոններ դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Վերջերս հավաքականը գլխավորած Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ թիմը Ծաղկաձորում կսկսի պատրաստվել առաջիկա մրցաշարերին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: