Փետրվար 05, 2025
128 դիտում

Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին հանդես կգա նոր մարզչի գլխավորությամբ


Լուսանկարը` mondo.rs


Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջիկա ընտրական խաղում կգլխավորի նոր մարզիչ։

ԱԱ-2027-ի Ալբանիայի դեմ դիմակայությունում հայ բասկետբոլիստները հանդես կգան սերբ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ 40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզան»-ի մարզչական շտաբում։

Ալբանիա-Հայաստան խաղը կկայանա փետրվարի 20-ին։ Բասկետբոլիստները կսկսեն նախապատրաստվել փետրվարի 13-ից։

Կարաչիչը թիմ է հրավիրել հետեւյալ բասկետբոլիստներին՝ Ալբերտ Թադեւոսյան, Անդրե Սպայթ Մկրտչյան, Քրիս Ջոնս, Զակ Թավիտյան, Արտյոմ Թավաքալյան, Գաբրիել Աճեմյան, Յուրա Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Կարեն Մելիքյան, Դանիել Կիրակոսյան, Հայկազ Գրիգորյան եւ Միհրան Ներսես։

Վնասվածքների պատճառով թիմին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գեւորգյանը եւ Ալեքսեյ Չիժենոկը, հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին